Տնտեսական

ՊԵԿ նախագահի տեղակալն աշխատանքային այցով եղել է Բելառուսի Հանրապետությունում

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանն աշխատանքային այցով եղել է  Բելառուսի Հանրապետությունում, որի շրջանակում եռակողմ պաշտոնական հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի նախագահ Վլադիմիր Օրլովսկու և Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դանիար Ժանալինովի հետ։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային բնագավառում համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր և ուղենշվել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձել են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային տարածքով բեռների փոխադրման ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառմանն ուղղված մի շարք հարցերին։

Հանդիպման շրջանակում ղեկավարներն այցելել են նաև Բելառուսի մաքսային ծառայության մաքսային ձևակերպումների կենտրոն՝ «Բելտամոժսերվիս», որը հանդիսանում է Բելառուսի խոշորագույն պետական լոգիստիկ օպերատորը՝ ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձով: 

Այցի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շրջիկ մաքսային անցակետերի գործունեության բնագավառում բելառուսական փորձը համատեղ ուսումնասիրելու, ինչպես նաև ՀՀ–ում նմանատիպ անցակետերի ներդրման հնարավորություններն առաջիկայում դիտարկելու և քննարկելու վերաբերյալ։ 

Share