Տնտեսական

ՊԵԿ հայտարարությունը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության վերաբերյալ

Հոկտեմբերի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է հաղորդագրություն՝ «Շուրջ 5 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող ՊԵԿ պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է» վերնագրով: 

Պետական եկամուտների կոմիտեն ընդգծում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած  հաղորդագրությամբ նկարագրվող դեպքը ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և ՀՀ ԱԱԾ կողմից ամիսներ առաջ բացահայտված դեպքի մասին է:

Հորդորում ենք լրատվամիջոցներին նշված հաղորդագրությունը տարածելիս ճշգրտորեն օգտագործել պաշտոնական աղբյուրի տեղեկատվությունը՝ զերծ մնալով դեպքը որպես նոր բացահայտում ներկայացնելու շեշտադրումներից:

Հղումը․ shorturl.at/BGSZ6

Share