Բաժին. Տնտեսական

Բորսաներ – 10/10/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.77%-ով և կազմել 90.79 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.72%-ով և կազմել 95.98 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.65%-ով և կազմել 1670.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.62%-ով և կազմել 19.48 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.38%-ով և կազմել 897.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.70%-ով և կազմել 2260.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.62%-ով և կազմել 7578.50 դոլար, կապարի գինը նվազել է 3.91%-ով և կազմել 1989.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.33%-ով և կազմել 22412.00 դոլար, անագի գինն աճել է 3.40%-ով և կազմել 20085.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.92%-ով և կազմել 2964.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.11%-ով և կազմել 39903.62 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.32%-ով և կազմել 29202.88 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.75%-ով և կազմել 3612.39 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.04%-ով և կազմել 10542.10 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 12272.94 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.45%-ով և կազմել 5840.55 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.45%-ով և կազմել 6959.31 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 4.10%-ով և կազմել 963.88 կետ:

Share