Բաժին. Տնտեսական

BP ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է NABUCCO-Ի ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Բրիտանական նավթային BP ընկերությունը մտադիր է կառուցել նոր գազամուղ, որը կապահովի ադրբեջանական գազի մատակարարում Եվրոպային և հնարավորություն կտա եվրոպական երկրներին նվազեցնել ռուսական գազից ունեցած իրենց կախվածությունը: Նոր գազամուղը, որը կունենա 1300 կմ երկարություն, կկոչվի Հարավ-Արևելյան գազամուղ և ադրբեջանական գազը Թուրքիայի, այնուհետև Բուլղարիայի, Ռումինիայի և Հունգարիայի տարածքով կհասցնի Ավստրիա: Ըստ էության, BP ընկերությունը իր նոր նախագծով «մրցակցային հայտ» կներկայացնի Nabucco-ին:
Հիշեցնենք, որ Նաբուկո (Nabucco) նախագծով նույնպես նախատեսում է գազամուղի կառուցում, որը հնարավորություն կտա ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Կենտրոնական Ասիայի երկրներին գազ մատակարարել Եվրոպական երկրներին: Այս գազամուղը կանցնի Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Բելգիայի և Ավստրիայի տարածքով` շրջանցելով Ռուսաստանը: Ներկայումս Nabucco-ին անդամակցում են թուրքական Botas, ավստրիական OMV, գերմանական RWE, հունգարական MOL, ռումինական Transgaz և բելգիական BEH ընկերությունները:
Share