Բաժին. Տնտեսական

GOOGLE+-Ի ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 13 ԱՆԳԱՄ

Վերջին մի քանի օրերի ընթացքում նորաբաց Google+ սոցիալական կայքի լսարանն ավելացել է 13,6 անգամ: Վերջինս պայմանավորված է նրանով, որ այժմ կայքը դարձել է առավել «հասանելի» և արդեն կարելի է առանց հրավերի գրանցվել սոցիալական կայքում:

Պաշտոնական տվյալների համաձայն` Google+-ի թրաֆիկն աճել է 1269%-ով:

Այժմ կայքի օգտագործողների թիվը կազմում է 43,4  մլն մարդ:

Նշենք, որ անցյալ շաբաթվա արդյունքներով միայն ԱՄՆ-ում կայքի այցելուների թիվն աճել է 13,9 մլն-ով և կազմել 15 մլն մարդ: Արդյունքում, աշխարհի առավել շատ այցելվող կայքերի շարքում 54-րդ հորիզոնականից վերջինս «տեղափոխվել» է 8-րդ հորիզոնական:

Share