Բաժին. Տնտեսական

ՌՈՒԲԻՆԻ. «ԱՄՆ-Ն ԵՎ ԵՎՐԱԳՈՏՈՒ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐ ԱՐԴԵՆ ՄՏԵԼ ԵՆ ՌԵՑԵՍԻԱՅԻ ՓՈՒԼ»

ԱՄՆ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական, ամերիկացի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին հանդես է եկել նոր հայտարարությամբ: «ԱՄՆ և Եվրագոտու մի շարք երկրների տնտեսություններն արդեն մտել են ռեցեսիայի փուլ»,- ասել է հայտնի ֆինանսական վերլուծաբան Նուրիել Ռուբինին` ընդգծելով, որ արևմտյան երկրներն այլևս չեն կարողանում վերահսկել ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ արված հայտարարության ժամանակ Ռուբինի խորհուրդ էր տվել խնայողական միջոցները պահել ամերիկյան արժույթով` ընդգծելով, որ «ճգնաժամային» իրավիճակում ԱՄՆ դոլարը, սովորաբար, ամրապնդում է իր դիրքերը:

Share