Տնտեսական

ՕՊԵՔ+ի որոշումը նավթարդյունահանման կրճատման շուրջ կարող է ցնցումներ առաջացնել Էներգետիկական շուկաներում

ՕՊԵՔ+ի գործարքի մասնակից երկրների որոշումը նավթարդյունահանման կրճատման շուրջ կարող է ցնցումներ առաջացնել Էներգետիկական շուկաներում: Այդ մասին ասվում է Եգիպտոսի նախարարների կաբինետի տեղեկատվության եւ որոշումների ընդունման աջակցության կենտրոնի զեկույցում:

«ՕՊԵՔ+ի որոշման հետեւանքները կարող են ցնցումներ առաջացնել Էներգետիկական շուկաներում, որոնք հնարավոր է կուժեղանան ռուսական եւ իրանական նավթի արտահանման վրա սահմանված Էմբարգոյի եւ ամերիկյան արտադրողների՝ գների մակարդակը պահպանելու համար արդյունահանման մակարդակի բարձրացում չցանկանալու պատճառով»,-ասվում է կենտրոնի զեկույցում:

Անցած շաբաթ ՕՊԵՔ+ դաշինքի կազմի մեջ մտնող նավթարդյունահանող երկրները 2020 թվականի համավարակից ի վեր Վիեննայում կայացած առաջին անմիջակա հանդիպմանը պայմանավորվել են՝ նոյեմբերից սկսած օրական 2 միլիոն բարելով արդյունահանումը կրճատելու շուրջ՝ գործարքը երկարացնելով մինչեւ 2023 թվականի վերջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share