Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-օգոստոսին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 13.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 25,224.0 տոննա միս։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 5.3%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 5.4%-ով և կազմել 8,341.4 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 42.1% և կազմել 2,104.2 տոննա։

Share