Բաժին. Տնտեսական

YAHOO-Ն ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ «ՉԻՆԱՑԻ» ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ

Չինական Alibaba Group ընկերությունը, որը զբաղվում է ինտերնետային առևտրով և վճարային համակարգերով, նախատեսում է ձեռք բերել ամերիկյան Yahoo ինտերնետային ընկերության ակտիվները: Նշենք, որ Yahoo-ին է պատկանում Alibaba ընկերության բաժնետոսմերի 43%-ը: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:

Նշենք, որ մինչ այս հայտնի էր դարձել նաև, որ Yahoo-ն ձեռքբերելու «հայտ»  է ներկայացրել նաև Silver Lake Partners հիմնադրամը:

Պաշտոնական տվյալների համաձայն` տարեսկզբից Yahoo-ի շուկայական գինը նվազել է 10%-ով:

Yahoo! Inc. ընկերությունը հիմադրվել է 1994 թվականին: Ընկերությունը ներկայումս մատուցում է ինտերնետային ծառայությունների լայն տեսականի` միևնույն ժամանակ ներկայացնելով աշխարհի առաջատար որոնման համակարգերից մեկը: Ընկերության ծառայություններից օգտվում է շուրջ 0.5 մլրդ ինտերնետ-օգտագործող:

Share