Տնտեսական

Թուրքիան կքննարկի Պուտինի առաջարկը` գազային հանգույցի վերաբերյալ

Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքով» գազի տարանցման կորցրած ծավալը տեղափոխել Սև ծովի տարածաշրջան՝ ձևավորելով «Թուրքական հոսքով» եվրոպական գործընկերներին կապույտ վառելիքի մատակարարման հանգույց։
Թուրքիան պատասխանել է ՌԴ նախագահ Պուտինի այս առաջարկին:

Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Գազային հանգույցի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը նոր է և քննարկման կարիք ունի»,- հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը:

Պուտինը նշել է, որ Մոսկվան Թուրքիային գազ է մատակարարում «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» ծովային գազատարներով։

ՌԴ ղեկավարի խոսքով՝ այս ուղղությամբ գազի մատակարարման նպատակահարմարության և անվտանգության բարձր մակարդակ կա։

Share