Տնտեսական

Հունգարիան չի պաշտպանի ԵՄ-ում ռուսական գազի գների առավելակետի սահմանումը

Հունգարիան չի պաշտպանի Եվրամիությունում ռուսական գազի գների առավելակետի սահմանումը, քանի որ նման քայլն սպառնալիք կստեղծի երկրի էներգաանվտանգության համար: Այդ մասին Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սայյարտոն հոկտեմբերի 12-ին հայտարարել է Պրահայում ԵՄ-ի երկրների էներգետիկական գերատեսչությունների ղեկավարների նիստի ընդմիջմանը:

«Մենք պահպանում ենք մեր այն դիրքորոշումը, որ ռուսական գազի գների արհեստական սահմանափակում մտցնելը վտանգավոր է եւ սպառնալիքի տակ Է դնում Հունգարիայի էներգամատակարարումը: Ուստի մենք ոչ մի դեպքում չենք պաշտպանի այն»,-հայտարարել Է Սիյյարտոն, որն իր տեսաուղերձը զետեղել է սոցիալական ցանցերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share