Տնտեսական

«ռեԱրմենիա» համագործակցության հարթակն ու «Ապագա Հայկականը Հիմնադրամ»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

«ռեԱրմենիա»-ն և «Ապագա Հայկականը Հիմնադրամ»-ը ունեն նպատակ՝ համայն հայության արդյունավետ համագործակցության միջոցով նպաստել Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը։ 

Այս առիթով հոկտեմբերի 13-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր երկու կողմերի միջև

Հուշագրի շրջանակներում «ռեԱրմենիա»-ն և «Ապագա Հայկականը Հիմնադրամ»-ը միմյանց հետ կիսվում են իրենց նախագծերով և նախաձեռնություններով ի նպաստ դրանց արդյունավետ իրականացմանը, կազմակերպում համատեղ միջոցառումներ, ապահովում փորձի փոխանակում, համատեղ աշխատանքային խմբերի ձևավորում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և լուծումներ ստանալու նպատակով և այլն:

ռեԱրմենիա հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը նշում է. «Այս հուշագրի ստորագրմամբ արդյունավետ համագործակցություն ենք ակնկալում հայության համախմբան և Հայաստանի զանգացման գործում: Մեր կողմից իրականացվող աշխատանքներն իրար փոխլրացնող են, քանի որ հիմնականում «Ապագա Հայկականը Հիմնադրամ»-ը փորձում է պատասխանել ի՞նչ անել հարցին, իսկ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակը՝ ինչպե՞ս անել հարցին»։ 

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։ 

Share