Բաժին. Տնտեսական

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՊԱՏԺԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒ ՉԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Համաշխարհային բանկը որոշում է ընդունել կոռուպցիոն խախտումների համար պատժամիջոցներ կիրառել երկու ընկերությունների նկատմամբ, որոնցից մեկը Վրաստանում գործունեություն ծավալող Oztas Insaat թուրքական ընկերությունն է, մյուսը` Բանգլադեշում գործունեություն ծավալող «Չինաստանի առաջին մետալուրգիական և շինարարական կորպորացիա» ընկերությունը:

Ինչպես նշվում է Համաշխարհային բանկի պաշտոնական հայտարարության մեջ`  թուրքական ընկերությունը մեղադրվում է Վրաստանի տարածքում «Արևելք-Արևմուտք» ավտոմայրուղու արդիականացման աշխատանքներում դրսևորած  «ոչ բարեխիղճ» գործունեության համար, իսկ չինական ընկերությունը` «Խարդախ վարքագծի» համար:

Այս երկու ընկերություններն այժմ զրկվել են Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերում հետագա մասնակցության իրավունքից: Նշված պատժամիջոցն ուժի մեջ կլինի 3 տարի:
Share