Բաժին. Տնտեսական

2011Թ.-Ի ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՄՆ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1.3% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

ԱՄՆ Առևտրի նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն` 2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, ըստ վերանայված տվյալների, ԱՄՆ-ում գրանցվել է ՀՆԱ-ի 1,3% աճ: Ըստ հրապարակված տվյալների` հաշվետու ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճին զգալիորեն կնպաստել է բնակչության սպառողական ծախսերի ու արտահանման ծավալների աճը: Հաշվետու եռամսյակում գրանցվել է սպառողական ծախսերի 0.7% աճ: Նշենք, որ ամերիկացիների սպառողական ծախսերը կազմում են այս երկրի ընդհանուր տնտեսական ծախսերի շուրջ 70%-ը: 

Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով, ըստ վերանայված տվյալների, ԱՄՆ արտահանման ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 3,6%-ով:

Share