Բաժին. Տնտեսական

«ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ» ԵՌԱՄՍՅԱԿ` ՖՈՆԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ

2011 թվականի երրորդ եռամսյակն, ամենայն հավանականությամբ, միջազգային ֆոնդային շուկաների համար «կճանաչվի» վատագույնը`  2008 թվականի վերջին եռամսյակից ի վեր: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը`  ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում  ամերիկյան և եվրոպական ֆոնդային ինդեքսները գրանցել են աննախադեպ անկում` պայմանավորված շուկայի մասնակիցների «անորոշ տրամադրությամբ»: Ինչ վերաբերում է ասիական ինդեքսներին` վերջիններս նույնպես գրանցել են ռեկորդային անկումներ: Այսպես, միայն վերջին երեք ամիսների ընթացքում ճապոնական Nikkei ֆոնդային ինդեքսը նվազել է մոտ 11 տոկոսով: Ցուցանիշը ռեկորդային է` վերջին շուրջ մեկ տարվա կտրվածքով:

Սպասվում է, որ ֆոնդային ինդեքսներն ամբողջ աշխարհում դեռևս կշարունակեն գրանցել տատանումներ: 

Հատկանշական է, որ փորձագետների մի մասը հայտարերել է, որ ստեղծված իրավիճակը կանխատեսելի էր, քանի որ շաբաթներ շարունակ նկատվում էր մի շարք տնտեսական ցուցանիշիների շարունակական անկում, որին նպաստում էին ԱՄՆ-ի և Եվրոպայի տնտեսական անկայությունը, հունական դեֆոլտի «վտանգը» և Եվրագոտու պարտքային ճգնաժամը:

Share