Բաժին. Տնտեսական

ՎԵՐՋԻՆ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 20%-ՈՎ

2011թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 2.6% և 1.9% գնանկում: Միևնույն ժամանակ, 2011թ. սեպտեմբերին 2010թ. սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 23.7% և 29.7%-ով, իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ`19.6% և 23.1%-ով: Այս մասին վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակած վիճակագրական տվյալները:

Share