Բաժին. Տնտեսական

FORTUNE. ԱՄՆ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԲԻԶՆԵՍ-ԼԵԴԻՆԵՐԸ

Ամերիկյան Fortune պարբերականը կազմել է ամերիկյան բիզնեսի ամենաազդեցիկ կանանց վարկանիշը: Համաձայն այս վարկանիշի` ԱՄՆ ամենաազդեցիկ բիզնես-լեդին Kraft Foods ընկերության ղեկավար Իրեն Ռոզենֆելդն է: 

Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում  PepsiCo ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ինդիրա Նույին, ով մինչ այս, հինգ տարի անընդմեջ, գլխավորել է ամենաազդեցիկ բիզնես-լեդիների վարկանիշային աղյուսակը:

Վարկանիշային աղյուսակի առաջին եռյակը, ինչպես անցյալ տարի, եզրափակում է Archer Daniels Midland միջազգային կորպորացիայի նախագահ Պատրիսիա Ուորտսը:

Հիշեցնենք, որ օգոստոս ամսին ամերիկյան հայտնի Forbes ամսագրի կողմից հրապարակվել էր աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց վարկանիշային աղյուսակը, որտեղ ընդգրկված էին 65 ամերիկուհիներ:

Share