Բաժին. Տնտեսական

ՔԵՄԵՐՈՆ. «ԵՎՐԱԳՈՏՈՒ ՊԱՐՏՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ»

«Եվրագոտու պարտքային ճգնաժամը «սպառնում» է ոչ միայն այս գոտու անդամ երկրներին, այլև Մեծ Բրիտանիային և համաշխարհային տնտեսությանը»,- նման հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:  Վերջինս կոչ է արել եվրոպական քաղաքական գործիչներին շտապ միջոցառումներ իրականացնել բանկային ոլորոտում ստեղծված «քաոսային» իրավիճակը կայուացնելու համար:

«Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում անհրաժեշտ է ձեռնարկել անհապաղ քայլեր` Եվրոպայի բանկային համակարգը կայունացնելու ուղղությամբ: Այս կերպ միայն հնարավոր կլինի ստեղծել բավարար միջավայր` Եվրոպան պարտքային ճգնաժամից դուրս բերելու համար», – նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Share