Բաժին. Տնտեսական

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ. ԱՅՍ ՏԱՐԻ ԳՈՎԱԶԴԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԿԳՐԱՆՑԻ 3.6% ԱՃ

2011 թվականի արդյունքներով գովազդի համաշխարհային շուկայի ծավալը կկազմի 465 մլրդ ԱՄՆ դոլար: ZenithOptimedia գործակալության նոր, վերանայված կանխատեսումների համաձայն` ընթացիկ տարվա արդյունքներով գովազդի համաշխարհային շուկան տարեկան կտրվածքով կգրանցի շուրջ 3.6% աճ: Մինչ այս գործակալությունը կանխատեսել էր ցուցանիշի առավել բարձր մակարդակը:

Ինչպես նշում են վերլուծաբանները` վերանայված կանխատեսվող ցուցանիշի նվազեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գովազդի համաշխարհային շուկայի լուրջ «խաղացողները», հետագա հավանական ռիսկերից խուսափելու նպատակով, կրճատել են ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակի համար նախատեսված գովազդային ծախսերը:

Միևնույն ժամանակ, 2012 թվականի համար սպասվում է գովազդի համաշխարհային շուկայի 5.3% աճ:

 

Share