Բաժին. Տնտեսական

ՌՈՒԲԻՆԻ. «ԵՎՐՈՊԱՅԻՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 2 ՏՐԻԼԻՈՆ ԵՎՐՈ»

Եվրոպական երկրներին անհրաժեշտ է ընդլայնել տարածաշրջանի պարտքային ճգնաժամի դեմ պայքարին ուղղվող ֆինանսական միջոցները և իրականացնել շուրջ 2 տրիլիոն եվրո ընդհանուր ծավալով «փրկության» ծրագիր, քանի դեռ շատ ուշ չէ: Նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին:

Ինչպես Bloomberg գործակալությանը տված իր հարցազրույցում նշել է տնտեսագետը` Եվրոպան, որը պարտքային ճգնաժամի դեմ պայքարում է մի քանի ուղղություններով, այլևս սպասելու ժամանակ չունի: «Ես մտավախություն ունեմ, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից», – ընդգծել է Նուրիել Ռուբինին` հավելելով, որ Հունաստանն արդեն անվճարունակ է, իսկ Իտալիան ու Իսպանիան աստիճանաբար մուտք են գործում «վտանգավոր գոտի»: 

«Եվրոպական պարտքային ճգնաժամի հետևանքները կարող են շատ ավելի վատը լինել, քան 2008 թվականին ամերիկյան Lehman Brothers բանկի սնանկացումը», – նշել է ամերիկացի տնտեսագետը:

Share