Բաժին. Տնտեսական

ՄԵՏԱՂՆԵՐԻ ՇՈՒԿԱ. ՈՍԿԻ ԵՎ ՊՂԻՆՁ

Եվրոպական պարտքային ճգնաժամը շարունակում է բացասական ազդեցություն թողել համաշխարհային շուկայում ոսկու գնի ձևավորման գործընթացի վրա: Եվրոպական պարտքային ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ G20-ի կողմից լուրջ քայլերի ձեռնարկման մտադրության բացակայության պայմաններում նախորդ մեկ շաբաթվա կտրվածքով համաշխարհային շուկայում գրանցվել է ոսկու գնի կտրուկ անկում: Այսպես, սեպտեմբերի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքներով ոսկու գինը գրանցեց աննախադեպ անկում` հասնելու վերջին 11 շաբաթվա կտրվածքով իր նվազագույն մակարդակին (1532,57 դոլար մեկ ունցիայի դիմաց):

Ըստ Forex Club-ի վերլուծաբանների կանխատեսումների` համաշխարհային շուկայում ոսկու գինը կշարունակի «կախվածություն» ունենալ եվրոպական պարտքային ճգնաժամի շուրջ ծավալով խոսակցություններից ու իրականացվող քայլերից: Միևնույն ժամանակ, շուկայի մասնակիցների որոշումները պայմանավորված կլինեն նաև ԱՄՆ տնտեսության վերաբերյալ հրապարակվելիք վիճակագրական տվյալներով և Եվրոգոտու մակրոտնտեսական ցուցանիշների գրանցած դինամիկայով:

Ինչ վերաբերում է միջազգային շուկայում պղնձի գնի դրսևորած դինամիկային, ապա այն նույնպես «հուսադրող չէ». Նախորդ մեկ շաբաթվա արդյունքներով պղնձի համաշխարհային գինը գրանցել է 6.23% անկում` կազմելով 3.1095 դոլար` մեկ ֆունտի դիմաց: 

Share