Տնտեսական

Լեհաստանը Ռուսաստանց ածուխ չի ներմուծի

Լեհաստանը Ռուսաստանից ածխի ներմուծումը վերսկսելու հնարավորություն չի տեսնում: Այդ մասին հայտարարել է կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան, հանդես գալով Zet ռադիոկայանի եթերում:

«Մենք նման հնարավորություն բոլորովին չենք տեսնում երկու պատճառով. մենք չենք ցանկանում Ռուսաստանի Դաշնության ոչ մի Էներգառեսուրս, ոչ մի ֆինանսավորում: Երկրորդ՝ հաջորդ սեզոնը լինելու է շատ ավելի պարզ, մենք կարող ենք ներմուծել, ավելացնում ենք արդյունահանումը»,-ասել է Մոսկվան:

Դրա հետ մեկտեղ նա պնդում է, որ ածխի ներմուծումը Ռուսաստանից նվազեցնելու է Լեհաստանի անվտանգությունը:

«Լեհաստանում բոլորի համար, այդ թվում՝ տարեց մարդկանց համար, անվտանգությունը կարեւոր է լայն ըմբռնմամբ՝ ռազմական անվտանգություն եւ սահմանների անվտանգություն: Ցանկացած աջակցություն Ռուսաստանի Դաշնությանը հակասում է մեր անվտանգությանը»,-ասել է նախարարը:

Ավելի վաղ Լեհաստանը լիովին արգելել է ածխի ներմուծումը Ռուսաստանից: Դա կտրուկ անդրադարձել է ածխի հասանելիության վրա շուկայում եւ դրա գնի վրա: Ստեղծված իրադրության կապակցությամբ ինքնակառավարման տեղական մարմինները ստիպված են գնալ խնայողության արմատական միջոցների. անջատել փողոցային լուսավորությունը, շենքերի լուսատուները, փողոցների շատրվանները, դադարեցնել մարզական շինությունների աշխատանքը:

Լեհաստանի մի քանի համալսարաններ արդեն հայտարարել են, որ անցնելու են ուսուցման հեռավար ռեժիմի՝ ջեռուցման եւ լուսավորության խնայողության նպատակներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share