Տնտեսական

Ռուսաստանի քաղաքացիները Թուրքիայում ավելի քան 700 ընկերություն են հիմնել

Ռուսաստանն Իրանից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում Թուրքիայում օտարերկրյա մասնակցությամբ ստեղծված ընկերությունների քանակով: Ինչպես հաղորդում է թուրքական Առեւտրա-արդյունաբերական պալատների (ԱԱՊ) միության տվյալները, հունվարից մինչեւ օգոստոս ներառյալ ռուսաստանցիները Թուրքիայում հիմնել են 729 ֆիրմա:

Ընդամենը ութ ամսում Թուրքիայում ստեղծվել է 86,5 հազար ընկերություն, նրանցից 14090-ը՝ օտարերկրյա մասնակցությամբ: Հիմնված օտարերկրյա ընկերությունների թվով առաջատարն Իրանն է, որի ներկայացուցիչները հիմնել են 874 ֆիրմա: Ռուսաստանը, հրատարակության տվյալներով, ավելի քան քառակի մեծացրել է իր գործարար ներկայությունը Թուրքիայում 2021 թվականի համեմատությամբ: Մեկ տարի առաջ երկրում ռուսաստանցիների մասնակցությամբ ստեղծվել է 177 ընկերություն:

Վիճակագրության համաձայն՝ Թուրքիայում ռուսաստանյան ֆիրմաների գրանցման աճը գրանցվում է ապրիլից սկսած: Նրանց մեծամասնությունը՝ 410-ը, զբաղվում է առեւտրով, նրանց հետեւում են IT-ընկերությունները (73), երրորդ տեղում ֆիրմաներն են (56), որոնք ներգրավված են արտադրության մեջ: Ռուսաստանյան ընկերությունների մեծ մասը գտնվում են Ստամբուլում (515) եւ Անթալիայում (148): Անթալիայի առեւտրա-արդյունաբերական պալատի ղեկավար Դադութ Չեթինն ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել է, որ թուրքական առողջարանում ընթացիկ տարում իսկական ռուսական բում է նշվել առեւտրային կառույցների ստեղծման գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share