Բաժին. Տնտեսական

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀՀ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 18%-ՈՎ

2011 թվականի առաջին ութ ամիսների արդյունքներով Հայաստանը գրանցել է հարևան երկրների հետ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի զգալի աճ: Այսպես, հունվար-օգոստոս ամիսներին Իրանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 25%-ով և կազմել 210.6 մլն դոլար: Թուրքիայի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է 18%-ով և կազմել 145.0 մլն դոլար: Վրաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալն աճել է 24%-ով և կազմել 79.2 մլն դոլար:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` հաշվետու այս ամիսների արդյունքներով Իրանին բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի 6.2%-ը, Թուրքիային` 4.2%-ը, իսկ Վրաստանին` 2.3%-ը:
Share