Բաժին. Տնտեսական

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ «ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆՈՒՄ Է»

2011 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով ամերիկյան ավտոշուկայում տարեկան կտրվածքով գրանցվել է վաճառքի ծավալների շուրջ 10% աճ, ինչն, ըստ վերլուծաբանների, պայմանավորված է ավտոարտադրող ընկերությունների կողմից առաջարկվող զեղչային նոր ծրագրերով և սպորտային ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկի աճով: Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը` հաշվետու այս մեկ ամսվա արդյունքներով միայն General Motors Co., Nissan Motor Co. և Chrysler Group LLC ընկերություններից յուրաքանչյուրն ամերիկյան շուկայում ապահովել է վաճառքի ծավալների շուրջ 20% աճ: Միևնույն ժամանակ, Ford Motor Co. ընկերության վաճառքի ծավալներն աճել են 8,9%-ով: Ըստ ներկայացված տվյալների` 2011 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով GM-ն ամերիկյան շուկայում իրացրել է 207 մլն ավտոմեքենա, Chrysler-ը` 127 մլն ավտոմեքենա:

Հատկանշական է, որ սեպտեմբեր ամիսը ոչ բոլոր ավտոարտադրողների համար է եղել «բարենպաստ»: Այսպես, Toyota Motor Corp.-ի и Honda Motor Co.-ի վաճառքի ծավալներն ԱՄՆ-ում կրճատվել են համապատասխանաբար 17,5%-ով և 8%-ով:

Նշենք նաև, որ սեպտեմբերին ամերիկյան ավտոշուկայում GM-ի, Ford-ի և Chrysler-ի մասնաբաժինն աճել է և կազմել 48%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 45%-ի դիմաց:

 

Share