Բաժին. Տնտեսական

2011Թ.-Ի ՀԱՄԱՐ ՏՀԶԿ-Ն ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 4.2% ԱՃ

2011 թվականի արդյունքներով համաշխարհային տնտեսությունը կգրանցի 4.2% աճ, իսկ 2012 թվականին` 4.6% աճ: Այսպիսին են Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) կանխատեսումները` համաշխարհային տնտեսության հետագա զարգացումների վերաբերյալ:

Ինչպես նշվում է ՏՀԶԿ նոր զեկույցում` ներկայիս պայմաններում համաշխարհային առևտրի համախառն ծավալն արդեն իսկ հասել է իր մինչճգնաժամային մակարդակին: Սպասվում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով համաշխարհային առևտրի ոլորտում կգանցվի շուրջ 8% աճ:

ՏՀԶԿ վերլուծաբանների գնահատականներով` համաշխարհային տնտեսությանն առաջիկայում աճի ազդակներ կհաղորդեն բացառապես Չինաստանը, Հնդկաստանն ու Բրազիլիան: Միևնույն ժամանակ, աշխարհի առավել զարգացած երկրների համար ՏՀԶԿ-ն կանխատեսում է նոր տնտեսական ռիսկեր: «Զարգացած երկրներից դեռևս կպահանջվի ժամանակ` համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրավիճակին հարմարվելու համար», – նշվում է ՏՀԶԿ զեկույցի մեջ:

ՏՀԶԿ-ն միջազգային տնտեսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1948 թվականին: Ներկայումս ՏՀԶԿ-ին անդամակցում է 34 երկիր:

Share