Բաժին. Տնտեսական

FORBES. ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԿԱՆԱՅՔ -2011

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է շոու-բիզնեսի ամենահարուստ կանանց վարկանիշը: Այն գլխավորում է հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, ով 2010 թվականի մայիսի 1-ից 2011 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատել է շուրջ 290 մլն դոլար: Ընդհանուր առմամբ, Օփրա Ուինֆրիի կարողությունը գնահատվում է ավելի քան 2.7 մլրդ դոլար: 

Շոու-բիզնեսի ամենահարուստ կանանց վարկանիշի երկրորդ հորիզոնականում երգչուհի Լեդի Գագան է, ով այս մեկ տարվա ընթացքում աշխատել է 90 մլն դոլար: Առաջին եռյակը եզրափակում է «Նյու Յորքի իսկական տնային տնտեսուհիներ» ռեալիթի-շոուի դերասանուհի Բետեննի Ֆրենքելը (55 մլն դոլար):

Նշենք նաև, որ շոու-բիզնեսի ամենահարուստ կանանց առաջին տասնյակում են հայտնվել նաև Ժիզել Բունդխենը (45 մլն դոլար), երգչուհի Թեյլոր Սվիսթը (45 մլն դոլար), դերասանուհի Էլեն Ջեջեներեսը (45 մլն դոլար), հեռուստահաղորդավարուհի Ջուդիթ Շեյնդլինը (45 մլն դոլար), երգչուհի Քեթի Փերին (44 մլն դոլար), Բեյոնսեն (35 մլն դոլար), գրող Դանիելա Սթիլը (35 մլն դոլար):

Ընդհանուր առմամբ, շոու-բիզնեսի 10 ամենահարուստ կանայք մեկ տարվա ընթացքում վաստակել են 739 մլն դոլար:

Share