Բաժին. Տնտեսական

Idram Junior՝ նոր, հեղափոխական ֆինանսական գործիք երեխաների համար

Mom&Kid էքսպո 2022 ցուցահանդես-տոնավաճառում Իդրամ ընկերությունը ներկայացրեց իր նոր հեղափոխական հավելվածը՝ Idram Junior՝ երիտասարդ օգտատերերի համար։

Idram Junior-ը գալիս է ծանոթացնելու Ձեր երեխային ֆինանսների հետ։

«Երեխաներ, ֆինանսներ, գրագիտություն»․ Idram Junior հավելվածի 3 կարևոր դերակատարներն են․ Իդրամի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Ֆինանսական գրագիտությունը պետք է փոքրուց սերմանել։ «Աշխարհը, այդ թվում նաև Հայաստանը, շարժվում են դեպի անկանխիկ վճարումներ և շատ կարևոր է երեխաներին գումար վստահել և սովորեցնել ճիշտ ծախսել այն, կառավարել իր գումարները և օգտվել նորագույն տեխնոլոգիաներից։ Idram Junior-ը գալիս է լրացնելու այդ բացը և մեր երեխաներին հնարավորություն տալու սովորել պատասխանատու և գրագետ ծախսել», – ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

Այսպես, Idram Junior հավելվածով երիտասարդ օգտատերերը կարող են կատարել անհպում QR-վճարումներ բոլոր այն կետերում, որտեղ առկա է Իդրամով վճարման հնարավորություն։

Idram Junior հավելվածը դեռևս փորձարկման փուլ պիտի անցնի․ այս պահի դրությամբ հավելվածի հիմնական գործառույթներն են՝

  • անհպում QR-վճարումների կատարումը,
  • փոխանցումների ստացումը ընտանիքի անդամներից,
  • փոխանցումների կատարումը ընտանիքի անդամների Իդրամ հաշիվներին,
  • հավելվածի ծառայությունների դաշտից հեռախոսահամարի լիցքավորումը․

Ընդ որում՝ ապահովության համար այս փուլում փոխանցումներ երեխան կարող է ստանալ միայն ընտանիքի անդամներից։

Իդրամ ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ապահովության համար այս փուլում փոխանցումներ երեխան կարող է ստանալ միայն ընտանիքի անդամներից։ «Առհասարակ, Idram Junior-ն ունենալու է պաշտպանվածության բարձր մակարդակ․ մասնավորապես՝ բացի անվտանգային բոլոր նորմերից, քանի որ գործ ունենք երեխաների հետ, հավելվածն ունենալու է ծնողական վերահսկողության ֆունկցիոնալ՝ գրանցումից մինչև հավելվածի կիրառումը․ ծնողը նաև կկարողանա հետևել երեխայի ծախսերին գործարքների պատմության միջոցով»։

Idram Junior-ից օգտվելով՝ Ձեր երեխան՝

  • Կունենա ինքնուրույնություն և պատասխանատվություն ֆինանսների տնօրինման մեջ,
  • Փոքրուց կսովորի կատարել անկանխիկ վճարումներ:

Ծնողները․

  • Ցանկացած պահին կկարողանան գումար փոխանցել երեխային
  • Վերահսկել նրա ծախսերը,
  • Հետևել գործարքների պատմությանը։

Idram Junior հավելվածը հասանելի կլինի առաջիկա ամիսներին․ առայժմ այն հասանելի է միայն թեստավորողների խմբի համար։

Սպասե՛ք լավ նորությունների։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Share