Բաժին. Տնտեսական

Ռուսաստան ներմուծումը հունվար-սեպտեմբերին ընկել Է 15-16%-ով

ՌԴ ներմուծման կրճատումն ընթացիկ տարվա ինն ամսվա ընթացքում արժեքային արտահայտությամբ կազմել Է մոտավորապես 15-16 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության առաջին փոխղեկավար Ռուսլան Դավիդովը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում: «Ժողովրդական սպառման հիմնական ապրանքների ներմուծումն ընթանում Է բավականին վստահ եւ բավականին կայուն, վերջին շաբաթվա ընթացքում մենք դա տեսնում ենք»,-ասել Է Դավիդովը:

«Ներմուծման անկումն ինն ամսվա ընթացքում 15-16 տոկոս Է՝ ըստ արժեքի եւ ըստ քաշի: Այն 30 տոկոսը չԷ, որը մենք տեսել ենք ապրիլին»,-ընդգծել Է նա: Դավիդովի խոսքով՝ արտահանման մեջ արժեքային ծավալներն աճում են: «Ինչ վերաբերում Է արտահանմանը, ապա արժեքային արտահայտությամբ այն աճում Է, թեեւ քաշային ծավալները նվազել են»,-ճշտել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share