Բաժին. Տնտեսական

GOLDMAN SACHS: ԱՄՆ-ԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ ԽՈՒՍԱՓԵԼ ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻՑ

Այս տարի ԱՄՆ-ին կհաջողվի խուսափել ֆինանսական նոր ճգնաժամից, սակայն «վտանգավոր» դրությունը կարող է կրկնվել արդեն 2012 թվականին: Նման հայտարարությամբ հանդես են եկել ամերիկյան Goldman Sachs բանկի վերլուծաբանները: Վերջիններիս կանխատեսումների համաձայն` հուլիս-սեպտեմբեր ամիսների արդյունքում ԱՄՆ-ի ՀՆԱ-ն, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքների հետ համեմատած, կաճի 1,2%-ով և կկազմի 2,5%: Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն` սեպտեմբերին ԱՄՆ-ում նոր աշխատատեղերն ավելացել են 103 հազարով, որի արդյունքում գործազրկության մակարդակը կազմել է 9,1%:
Share