Բաժին. Տնտեսական

TOYOTA-Ն ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՎՏՈԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԲՐԵՆԴԸ

Toyota-ն ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ավտոմոբիլային բրենդը: Միջազգային Interbrand Zintzmeyer & Lux գործակալության գնահատմամբ` այս բրենդի արժեքը գնահատվում է  27,7 մլրդ ԱՄՆ դոլար: Ընդ որում, միայն վերջին մեկ տարվա ընթացքում բրենդի արժեքը բարձրացել է շուրջ 6%-ով:

Ավտո-բրենդների վարկանիշում Toyota-ին հաջորդում է Mercedes-Benz ապրանքանիշը, որը գնահատվում է մոտ 27,4 մլրդ ԱՄՆ դոլար: Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում BMW-ն (24,5 մլրդ ԱՄՆ դոլար): Վարկանիշային աղյուսակը եզրափակում է իտալական Ferrari ապրանքանիշը:

Ընդհանուր առմամբ, Interbrand Zintzmeyer & Lux գործակալության կողմից հրապարակվող` աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների ամենամյա վարկանիշում ընդգրկված է 11 ավտո-բրենդ և մեկ «մոտոցիկլետային» բրենդ` Harley Davidson-ը, որը և 3.5 մլրդ դոլար արժողությամբ եզրափակում է աշխարհի 100 ամենաթանկ բրենդների վարկանիշային ցուցակը:

Նշենք, որ այսօր Toyota-ն աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների 100-յակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

Աղյուսակի կազմման ժամանակ հաշվի է առնվել ոչ միայն ապրանքանիշի սեփականատեր ընկերության ֆինանասական դրությունն, այլև սպառողների շրջանակում վերջինիս վստահության աստիճանը և մի շարք այլ գործոններ:
Share