Բաժին. Տնտեսական

ՄԱԿ – ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՄՆԱԼ ԲԱՐՁՐ

Պարենի համաշխարհային գները դեռևս երկար ժամանակ կշարունակեն պահպանվել բարձր մակարդակում: Նման եզրակացության են եկել ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպության, Գյուղատնտեսական Զարգացման Միջազգային Հիմնադրամի և Պարենի Համաշխարհային Ծրագրի վերլուծաբանները: Վերջիններս իրենց հիմնական դատողություններն են նեկայացրել աշխարհի պարենային անվտանգության վերաբերյալ ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է երեկ` հոկտեմբերի 10-ին:

Համաձայն այս զեկույցի` համաշխարհային շուկայում պարենի գները կդրսևորել նաև անկայություն, ինչը, զուգակցվելով պարենի բարձր գների հետ, բասացական ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության, և առաջին հերթին` առավել աղքատ երկրների տնտեսությունների վրա: Այս համատեքստում, ըստ զեկույցի հեղինակների, առկա ռիսկային գոտում գտնվում են նախ և առաջ աֆրիկյան երկրները:

«Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել աշխարհում պարենային անվտանգության բարձրացման ուղղությամբ: Հակառակ դեպքում, մինչև 2015 թվականը, այն էլ լավագույն պարագայում, ավելի քան 600 մլն մարդ կարող է սովամահ լինել», – նշվում է փաստաթղթում:

Share