Բաժին. Տնտեսական

ԺԱՆ-ԿԼՈԴ ՏՐԻՇԵ. «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՍԵԼ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻ»

 

Եվրագոտու պարտքային ճգնաժամը, չնայած քաղաքական գործիչների ու ֆինանսիստների ջանքերին, ներկայումս հասել է այնպիսի մասշտաբների, որ արդեն լուրջ վտանգ է ներկայացնում նաև եվրոպական միասնական ֆինանսական համակարգի կայունության համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն: «Եվրոպական պարտքային ճգնաժամը համակարգային բնույթի է և հետևապես պահանջում է անհապաղ կտրուկ քայլեր», – ընդգծել է ԵԿԲ նախագահը` հավելելով, որ ժամանակն է որոշիչ գործոնը, երբ խոսքը գնում է ճգնաժամի դեմ պայքարի մասին:

 

Share