Բաժին. Տնտեսական

ՄԱԿ. ՏՈՒՐԻԶՄՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ ՈԼՈՐՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Տուրիզմն աստիճանաբար դառնում է համաշխարհային տնտեսության առավել կարևոր ոլորտներից մեկը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Աշա-Ռոուզ Միգերը` ելույթ ունենալով Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության գլխավոր վեհաժողովի 19-րդ նիստի շրջանակներում: ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ ներկայիս պայմաններում աշխարհի զարգացող երկրների մեկ երրորդի համար տուրիզմը համարվում է հիմնական արտահանող ոլորտներից մեկը: Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքերով, տուրիզմը հենց այն ոլորտն է, որն անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում կարողացավ ցուցաբերել կայունություն:

Ըստ ՄԱԿ-ի տվյալներով` զբոսաշրջությունը, որպես տնտեսության առանձին ոլորտ, ապահովում է համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 5%-ը: Միևնույն ժամանակ, տուրիզմի ոլորտում է արտադրվում ծառայությունների միջազգային արտահանման ծավալների 30%-ը, և աշխարհում նոր ստեղծվող յուրաքանչյուր 12-րդ աշխատատեղերից մեկը բաժին է ընկնում այս ոլորտին:

Share