Բաժին. Տնտեսական

OPEC-Ը ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ՆԱՎԹԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպությունը հրապարակել է իր նոր, առավել «վատատեսական» կանխատեսումները: Ինչպես նշվում է OPEC-ի նոր հաշվետվության մեջ` 2011 թվականի արդյունքներով նավթի համաշխարհային պահանջարկը կկազմի 87,81 մլն բարել, իսկ 2012 թվականին` 89,01 մլն  բարել: Միևնույն ժամանակ, ըստ կազմակերպության կանխատեսումների` նավթի համաշխարհային պահանջարկը ընթացիկ տարում կկազմի օրական 180 հազար բարել, իսկ 2012 թվականին` 250 հազար բարել:

Ինչպես պարզաբանել են OPEC-ի վերլուծաբանների` այս կազմակերպությունը վերանայել և արդյունքում նվազեցրել է համաշխարհային շուկայում նավթի սպառման ծավալների կանխատեսվող ցուցանիշները` պայմանավորված բացառապես զարգացած երկրների տնտեսությունների աճի տեմպերի կրճատմամբ:

OPEC-ի վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` ԵՄ անդամ երկրներում 2011 թվականին տնտեսական աճը կկազմի 1,6%, իսկ 2012 թվականին` 0,8%: Միևնույն ժամանակ, համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերը 2011 և 2012 թվականներին կկազմեն համապատասխանաբար 3,6% և 3,7%:

Նշենք, որ կազմակերպության հրապարակած հաշվետվության համաձայն` ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքերով համաշխարհային շուկայում նավթի պահանջարկը գերազանցել է առաջարկն` օրականն 590 հազար տոննա բարելով:
ОPEC-ին անդամակցում են Ալժիրը, Անգոլան, Էկվադորը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Վենեսուելան:
Share