Բաժին. Տնտեսական

ԱՄՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ Է «ԿՈՐՑՆԵԼ» ԵՎՍ 10 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Առաջիկա մեկ տարվա ընթացքում Նյու-Յորքի արժեթղթերի շուկան կարող է «կորցնել» ևս 10 հազար աշխատատեղ, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել համաշխարհային տնտեսության համար: Այսպիսին է ամերիկյան վերլուծաբանների կանխատեսումները: Նշենք, որ 2008 թվականից ի վեր այս ոլորտում արդեն իսկ կրճատվել է 22 հազար աշխատատեղ, ինչը բացառապես պայմանավորված է եղել ֆինանսական ոլորտում գործող ընկերությունների` ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումներով:

Նշենք, որ աշխատատեղերի կրճատման ճանապարհով լրացուցիչ ֆինանսական միջոցներ տնտեսելու քաղաքականության օգնությանն արդեն դիմել են այնպիսի ֆինանսական կառույցներ, ինչպիսիք են Goldman Sachs Group-ը, Credit Suisse Group AG-ն և Barclays PLC-ն:

Պաշտոնական վիճակագրակագրության համաձայն` վերջին հինգ տարիների ընթացքում ամերիկյան ֆինանսական ոլորտում զբաղվածների ընդհանուր թվաքանակը կրճատվել է 8,1%-ով:
Share