Բաժին. Տնտեսական

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԱՊՐՈՒՄ Է 535 ՀԱԶԱՐ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ

Վերջին մեկ տարվա ընթացքում Չինաստանում միլիոնատերերի թիվն զգալի աճել է: Ներկայումս Չինաստանում հաշվառվում է 535 հազար մարդ, ում կարողությունը կազմում է ավելի քան 1 մլն դոլար: Ինչպես նշվում է Capegemini և Merrill Lynch Global Wealth Management ընկերությունների համատեղ զեկույցում` վերջին մեկ տարվա ընթացքում Չինաստանում միլիոնատերերի թիվն աճել է շուրջ 12%-ով: Արդյունքում, Չինաստանն այսօր իր միլիոնատերերի թվաքանակով Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում երկրորդն է` ճապոնիայից հետո, և չորրորդն աշխարհում` ԱՄՆ-ից, ճապոնիայից և Գերմանիայից հետո:

Ըստ ներկայացված տվյալների` վերջին մեկ տարվա ընթացքում Չինաստանի միլիոնատերերի համախառն եկամուտն աճել է ավելի քան 13%-ով` կազմելով 2.66 տրիլիոն դոլար:

Ինչպես պարզաբանում են վերլուծաբանները` Չինաստանում միլիոնատերերի թվաքանակի շարունակական աճը պայմանավորված է այս երկրի տնտեսության դրական միտումներով, և, մասնավորապես, անշարժ գույքի և արժեթղթերի շուկաներում ձևավորված բարենպաստ պայմաններով:

Share