Բաժին. Տնտեսական

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ. «ԳԱԶԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՄԻԱՑՎԱԾ Է 620 ՀԱԶԱՐ ԲԱԺԱՆՈՐԴ»

2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի հանրապետության գազահամակարգին միացված բաժանորդների ընդհանուր թվաքաակը կազմել է շուրջ  620.2 հազար: Ինչպես տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ» ընկերությունից` ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 7384-ով, այդ թվում 1064-ը՝ սեպտեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսեկան ցուցանիշն է` ինն ամիսների արդյունքներով:

Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2011թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում եւ առանձնատներում տեղադրվել են 585 417 ազդանշանային սարքեր եւ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 5279-ը՝ սեպտեմբեր ամսին:

Share