Բաժին. Տնտեսական

ԺԱՆ-ԿԼՈԴ ՏՐԻՇԵ – ԵՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրամիության օրենսդրական դաշտում անհրաժեշտ է իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ կտան առաջիկայում խուսափել իրավիճակներից, երբ միության անդամ երկրներից մեկի խնդիրները հավասարակշռությունից հանում են ողջ միության համակարգը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն` իր խոսքի ենթատեքստում առաջին հերթին նկատի ունենալով, իհարկե, Հունաստանին: Այս երկրի կառավարությանն արդեն երկար ժամանակ չի հաջողվում հաղթահարել պարտքային խնդիրներն և բյուջեի աճող պակասուրդն, ինչի արդյունքում անընդմեջ ցնցումների է ենթարկվում ողջ Եվրագոտին:

Նշենք նաև, որ ԵԿԲ նախագահը, խոսելով եվրոյի մասին,  ընդգծել է, որ Եվրամիության տարածքում ֆինանսական կայունություն ապահովելու նպատակով մտադիր է քայլեր ձեռնարկել նաև եվրոյի նկատմամբ առավել խիստ վերահսկողության սահմանելու ուղղությամբ:

Share