Բաժին. Տնտեսական

IBM-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 3,8 ՄԼՐԴ ԱՄՆ ԴՈԼԱՐ

Համակարգչային տեխնիկայի արտադրության ոլորտում աշխարհահռչակ International Business Machines (IBM) ամերիկյան ընկերության զուտ շահույթը 2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 7%-ով և կազմել 3,8 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ` հաշվետու այս երեք ամիսների արդյունքներով մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթն աճել է 13%-ով և կազմել 2,82 ԱՄՆ դոլար:

Նշված ժամանակահատվածում ընկերության իրացումից հասույթն աճել է 8%-ով և կազմել 26,2 մլրդ ԱՄՆ դոլար:

International Business Machines (IBM) ամերիկյան ընկերությունը հանդիսանում է ՏՏ ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերության աշխատողների թիվն ամբողջ աշխարհում կազմում է 399 հազար մարդ: Գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում:

Share