Բաժին. Տնտեսական

CITIGROUP-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 74%-ՈՎ

Ամերիկյան Citigoup բանկի զուտ շահույթն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 74%-ով և կազմել 3,77 մլրդ ԱՄՆ դոլար: Ընդ որում` մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթն աճել է 71%-ով և կազմել 1,23 ԱՄՆ դոլար: Հաշվետու ժամանակահատվածում բանկի հասույթը կազմել է 20,83 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Citigroup բանկային խումբը հիմնադրվել է 1812 թվականին: Վերջինիս գրասենյակները տեղաբաշխված են աշխարհի 100 երկրներում: Citigroup-ը մեծ «հեղինակություն» ունի ԱՄՆ ֆինասական համակարգում և բանկային հատվածում: Այս բանկային խումբն իր ակտիվների մեծությամբ ԱՄՆ-ի երրորդ խոշորագույն բանկն է: 2010 թվականի վերջի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 1.9 տրիլիոն դոլար:

Share