Բաժին. Տնտեսական

MOODY'S. ՖՐԱՆՍԻԱՅԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ «ՎՏԱՆԳՎԱԾ Է»

Միջազգային Moody’s վարկանիշային գործակալությունը «կաջակցի» Ֆրանսիային և այս երկրի վարկային վարկանիշը կպահի ամենաբարձր մակարդակի վրա, եթե վերջինս անհապաղ իրականացնի ֆինանսական և տնտեսական բարեփոխումներ: Այս մասին նշվում է վարկանիշային գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ  ընթացիկ տարվա օգոստոս ամսին միջազգային Standard & Poor’s, Moody’s և Fitch վարկանիշային գործալակությունները Ֆրանսիայի վարկանիշը հաստատել էին ամենաբարձր АAA մակարդակի վրա:

Moody’s գործակալությունը զգուշացրել է նաև, որ պարտքային ճգնաժամի տարածման արդյունքում Եվրագոտու մի շարք այլ երկրների բարձր վարկանիշերը նույնպես կարող են «վտանգվել»: Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ նշվում է, որ ААА վարկանիշ ունեցող երկրներն անհանգստանալու պատճառ չունեն:

Share