Բաժին. Տնտեսական

RIO TINTO-Ն ՈՐՈՇԵԼ Է ՀԵՌԱՆԱԼ ԱԼՅՈՒՄԻՆԻ ԲԻԶՆԵՍԻՑ

Հանքարդյունաբերության ոլորտում առաջատար ավստրո-բրիտանական Rio Tinto ընկերությունը մտադիր է մասնակիորեն հեռանալ ալյումինի բիզնեսից: Ընկերությունը նախատեսում է վաճառքի հանել «ալյումինային» բիզնեսի սեփական ակտիվների զգալի մասը: Խոսքը գնում է շուրջ 13 բիզնես-միավորների մասին: Վերլուծաբաններն այս ակտիվների ընդհանուր արժեքը գնահատում են մոտ 8 մլրդ ԱՄՆ դոլար:

Ալյումինի բիզնեսի վերակազմավորումը, ըստ վերլուծաբանների գնահատականների, հնարավորություն կտա ընկերությանը մինչև 2015 թվականը սահմանային շահույթը ավելացնել 40%-ով:

Rio Tinto հանդիսանում է երկաթի հանքաքարի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկը, որն արտադրության ծավալներով զիջում է միայն բրազիլական Vale ընկերությանը:

Ընթացիկ տարում Rio Tinto ընկերությունը պլանավորում է արտադրել 240 մլն տոննա երկաթի հանքաքար:

Share