Տնտեսական

Վրաստանում գնաճի մակարդակն սկսել է նվազել

Վրաստանում տարեկան գնաճը (2022 թվականի հոկտեմբերը 2021 թվականի հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 10,6 տոկոս, նպատակային ցուցանիշի դեպքում՝ 3 տոկոս: Այդ մասին հաղորդել է «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայությունը («Գրուզստատ»):

Մայիսին տարեկան գնաճը կազմել է 13,3 տոկոս, հունիսին՝ 12,8 տոկոս, հունիսին՝ 11,5 տոկոս, օգոստոսին՝ 10,9 տոկոս, սեպտեմբերին՝ 11,5 տոկոս: Տարվա ընթացքում աճել են տրանսպորտի (11,6 տոկոս), հյուրանոցների ու ռեստորանների (16,8 տոկոս) գները, առողջապահության ծառայությունների արժեքը նվազել է 2,6 տոկոսով:

Պարենամթերքի գները տարվա ընթացքում աճել են 15,8 տոկոսով: 2022 թվականի հոկտեմբերին, 2022 թվականի սեպտեմբերի համեմատությամբ, համեմատական գնաճի մակարդակը կազմել է 0,5 տոկոս: Սեպտեմբերին ամսական գնաճը կազմել է 0,8 տոկոս:

Վրաստանի ազգային բանկը նշում է, որ գնաճային ճնշումը բարձր է մնում աշխարհի երկրների մեծ մասում, ինչին առաջատար կենտրոնական բանկերն արձագանքում են ֆինանսական պայմանների խստացմամբ: Սակայն դա վատացնում է համաշխարհային տնտեսության աճի սպասումները եւ ստեղծում ստագֆլյացիայի ռիսկեր:

«Վրաստանում գնաճն անցել է իր առավելակետի շրջանը, թեեւ առաջվա պես մնում է բարձր մակարդակի վրա»,-կարծում է Ազգային բանկը: Բանկի փորձագետներն ընդգծում են, որ վերջին ժամանակներս միջազգային ապրանքային շուկաներում դիտվում է դրական միտում. նվազում են արտադրանքի գները եւ միջազգային փոխադրումների արժեքը, հաղորդել է Sputnik-ը:

Share