Բաժին. Տնտեսական

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ԱՀԿ-ԻՆ ԱՐԴԵՆ ՄԵԿ ԱՄՍԻՑ

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում ՌԴ-ն կարող է վերջապես անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության հարցերով բանակցություններ վարող պատվիրակության ղեկավարը` փաստելով, որ անդամակցության համար անհրաժեշտ բոլոր գործընթացներն արդեն ավարտված են և մնացել են միայն որոշ տեխնիկական խնդիրներ:

Նշենք, որ ներկայումս Ռուսաստանի տնտեսության ընդհանուր ծավալը գնահատվում է 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլար, և տնտեսության նման մեծ ծավալով այսօր Ռուսաստանը միակ երկիրն է, որ դեռևս չի միացել ԱՀԿ-ին: Վերլուծաբանների գնահատմամբ` ԱՀԿ-ին անդամակցության արդյունքում ՌԴ-ի տնտեսությունը, երկարաժամկետ հեռանկարում, կապահովի ավելի քան 11% աճ:

ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամացության բանակցություններն ընթանում են 17 տարի:

Հիշեցնենք, որ ԱՀԿ կանոնների համաձայն, կազմակերպության անդամ բոլոր 153 երկրներն ունեն իրավունք` «արգելել» նոր երկրի մուտքը ԱՀԿ: Այս դեպքում ԱՀԿ անդամ դառնալու ցանկություն հայտնած երկիրը պարտավորվում է բանակցություններ վարել բացարկ ներկայացրած երկրի հետ: Այս համատեքստում, երկար ժամանակ Ռուսաստանի մոտ «չէր ստացվում» երկկողմ բանակցությունները Վրաստանի հետ:

ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության համար անհրաժեշտ է, որպեսզի Վրաստանը չօգտվի «վետո»-ի իրավունքից:

Share