Բաժին. Տնտեսական

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ

Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ)  անդամ երկրները նոր որոշում են ընդունել Մաքսային միության շրջանակների ընդլայնման վերաբերյալ: Սպասվում է, որ շուտով Մաքսային միությանը կանդամակցի նաև Ղրղզստանը: Այս նպատակով ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ: Ինչպես կանխատեսում են վերլուծաբանները` հավանական է, որ Ղրղզստանը դառնա Մաքսային միության անդամ արդեն 2012 թվականից: Մաքսային միությանն անդամակցելու հայտը Ղրղզստանը ներկայացրել էր այս տարվա գարնանը:

Նշենք, որ Մաքսային միությանը ներկայումս անդամակցում են երեք երկրներ` Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը:
Share