Տնտեսական

Ռուսաստանի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները երկարացվել են մինչև նոյեմբերի 15-ը

«Ռոսավիացիա»-ն վերստին երկարացնում է Ռուսաստանի կենտրոնական մասի եւ հարավի օդանավակայաններում թռիչքների արգելքը, այս անգամ մինչեւ նոյեմբերի 15-ը: Այդ մասին հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

Փակ են մնում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայանները: Նրանց աշխատանքում սահմանափակումները մտցվել են «Ռոսավիացիա»-ի կողմից փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում ռազմական գործողության սկսվելու օրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share