Տնտեսական

Ռուսաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառությունը ռեկորդային ցուցանիշների է հասել

Չինաստանի մաքսային վիճակագրության տվյալներով՝ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2020 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին հասել է 153,93 մլրդ դոլարի՝ տարեկան հաշվարկով ավելանալով 33 տոկոսով:

Ինչպես նոյեմբերի 7-ին հաղորդել է չինական Գլխավոր մաքսային վարչությունը, Ռուսաստանից Չինաստան ներմուծումն ավելացել է 49,9 տոկոսով՝ մինչեւ 94,34 մլրդ դոլար, արտահանումը կազմել է 59,59 մլրդ դոլար, ինչը 12,8 տոկոսով գերազանցել է անցյալ տարվա այդ նույն ժամանակաշրջանի ցուցանիշները: Հոկտեմբերին առեւտուրը կազմել է 17,63 մլրդ դոլար, չինական ներմուծումը՝ 10,23 մլրդ դոլար, արտահանումը՝ 7,4 մլրդ դոլար: 2021 թվականի արդյունքներով՝ ռուս-չինական առեւտուրն աճել է 35,8 տոկոսով՝ հասնելով 146,8 մլրդ դոլար ռեկորդային տարեկան ցուցանիշների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share