Բաժին. Տնտեսական

FORBES. ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՆ ԱՂՔԱՏԱՑԵԼ Է 10,7 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ մեքսիկացի Կարլոս Սլիմը, վերջին ութ ամիսների ընթացքում «աղքատացել» է 10,7 մլրդ ԱՄՆ դոլարով: Եթե այս տարվա փետրվարին Կարլոս Սլիմի կարողությունը գնահատվում էր 74 մլրդ ԱՄՆ դոլար, ապա այսօր արդեն աշխարհի ամենահարուստ այս մարդու կարողությունը կազմում է շուրջ 63 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է ամերիկյան Forbes պարբերականը:

Ըստ վերլուծաբանների` Սլիմի «աղքատացման» հիմնական պատճառն իր հիմնադրած ընկերության` Amеrica Mоvil-ի բաժնետոմսերի արժեզրկումն է:

Նշենք, որ 2010 թվականի ընթացքում Կարլոս Սլիմն իր կարողությունն ավելացրել էր ավելի քան 20 մլրդ դոլարով:

Share