Բաժին. Տնտեսական

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ` ՆՎԱԶԵԼ

2011 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է շուրջ 26.7%-ով` կազմելով 525.3 մլն դոլար (195.4 մլրդ դրամ):  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` ամսական կտրվածքով ցուցանիշը գրանցել է 1.9% աճ:

Հատկանշական է, որ հաշվետու այս մեկ ամսում նախորդ ամսվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 21.8%-ով և կազմել 1142.9 մլն դոլար (53.2 մլրդ դրամ), իսկ ներմուծման ծավալներն այս նույն ժամանակահատվածում նվազել են 4%-ով և կազմել 382.4 մլն դոլար (142.2 մլրդ դրամ):

Նշենք նաև, որ սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 48.4%-ով, իսկ ներմուծման ծավալները` 20.1%-ով:

Share